Business Insider-ի փոխանցմամբ՝ Իրանի փոխնախագահ Մասուդ Սոլթանիֆարը լավ ժամանակներ է խոստացել տեղի զբոսաշրջային ոլորտի համար։ Նա հայտարարել է, որ դրան նպաստելու ոչ վաղ անցյալում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ ընդունված բանաձևը։
Սոլթանիֆարն ընդգծել է, որ Իրանում որևէ ոլորտ այդքան շատ չի շահելու միջուկային համաձայնագրի կնքումից, որքան որ զբոսաշրջային ոլորտը։ Հուլիսին Իրանի փոխնախագահը հայտարարել էր, որ Իրանի կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու, որպեսզի մեծացնի երկրի հանդեպ ճանապարհորդների հետաքրքրությունը։ Նա մանրամասնել է, որ զբոսաշրջային վիզայի ժամկետը 15 օրից հասցվելու է մինչև մեկ ամսվա։
Սոլթանիֆարի խոսքով՝ հաջորդ տարվանից Իրանում գործարկվելու են էլեկտրոնային տեխնոլոգիաներ՝ մուտքն արտոնող փաստաթղթեր տրամադրելու համար։ Բացի դրանից՝ Իրանում կառուցվելու են 200 նոր հյուրանոցներ։










































