Musicmixmatch պորտալը հաշվարկել է վաճառված ալբոմների թվով ամենամեծ ժողովրդականությունը վայելող 93 կատարողների ու երաժշտական խմբերի բառապաշարը։ Առաջին 4 հորիզոնականները զբաղերել են Էմինեմը, Ջեյ Զին, Թուփակ Շաքուրը և Քանյե Ուեսթը։ Հնգյակը եզրափակում է Բոբ Դիլանը։
Էմինեմի բառապաշարը կազմում է 8818 բառ։ Ջեյ Զիի բառապաշարը գնահատվել է 6899 բառ, Թուփակինը՝ 6569, Ուեսթինը՝ 5069, Դիլանինը՝ 4883 բառ։
The Beatles-ը 76-րդ հորիզոնականում է՝ 1872 բառով։








































