Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզչի՝ Լուի վան Գալի խոսքերը «արքայական ակումբ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսի վերաբերյալ:
Հոլանդացի մասնագետն ակնարկել է, որ «կարմիր սատանաներ»-ը բանակցություններ են վարում Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստի հետ: Բացի այդ, նշվում էր, որ «Ռեալ»-ը կարող էր փոխանակել Ռամոսի տրանսֆերը «Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեայի իրավունքների հետ:
«Դե Խեան մեր ֆուտբոլիստը չէ, այնպես որ հարկ չկա խոսելու այդ մասին: Իսկ Ռամոսը «Ռեալ»-ի առանցքային ֆուտբոլիստներից է: Կարծում եմ՝ նա 100%-ով մնալու է այստեղ: Ֆուտբոլն, ինչպես նաև կյանքն, անկանխատեսելի է: Սակայն ակումբը չի հրաժարվի Սերխիոյի ծառայություններից: Ֆուտբոլի աշխարհը հետաքրքրասեր է, և ես հարգում եմ Վան Գալին: Ինձ մտահոգում է միայն այն, որպեսզի Սերխիոն մնա «Ռեալ»-ում»,- AS-ը մեջբերում է Բենիտեսի խոսքերը:
Հիշեցնենք՝ Ռամոսի ապագան «արքայական ակումբ»-ում շարունակում է անհայտ մնալ: Ֆուտբոլիստը տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ է պահանջում, ինչին ակումբի ղեկավարությունը չի համաձայնում:










































