ԱՄՆ-ում իրականացվել է անվճար համբույրի յուրօրինակ ակցիա: «Անվճար համբուրի´ր ինձ, որովհետև ես իռլանդացի եմ» ցուցապաստառներով երկու անձինք հայտնվել են փողոցներում ու սկսել անցորդներից համբույրներ կորզել:
Ցուցապաստառի զվարճալի գրությունը իրենից ներկայացնում է հին իռլանդական կատակ: Ըստ լեգենդի՝ իռլանդական Բլարնի բնակավայրի ամրոցի երկու պատերի արանքում տեղադրված քարը համբուրողներին երջանկություն է բերել: Այնուհետև լեգենդը վերածվել է կատակի, համաձայն որի՝ եթե գեղեցիկ, սահուն խոսք պարգևող քարը համբուրել չես կարող, ապա համբուրիր ցանկացած իռլանդացու, քանի որ նրանք հայտնի են որպես երջանիկ և բախտավոր մարդիկ: Ընդունված է կարծել, որ իռլանդացու համբուրելու դեպքում նա երջանկություն կփոխանցի:










































