Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Գագիկ Հարությունյանը ցանկանում է ՍԴ նախագահի պաշտոնը փոխարինել ՀՀ նախագահի պաշտոնով

Սահմանադրական փոփոխությունների անցկացման հարցում երևի միակ շահագրգիռը այդ հանձնաժողովի անդամներն են, ավելի ճիշտ՝ նրանց մի մասը, այն մասը, որը ներկայացնում է հանձնաժողովի նախագահ, Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը և նրա թիմի ներկայացուցիչներ Հրայր Թովմասյանը և ինչ-որ չափով Վարդան Պողոսյանը: Հենց նրանք են, որ հայտարարում են, թե իրենց ստեղծած Սահմանադրությունը լավագույնն է աշխարհում, որ այն ժողովրդավարության խորհրդանիշ է:

Ինչո՞ւ են նրանք այդչափ շահագրգռված Սահմանադրության գովազդմամբ, արդյո՞ք միայն այն պատճառով, որ Սահմանադրության նախագիծը իրենց երկամյա քրտնաջան գործունեության արդյունքն է: Բայց այդ դեպքում ինչո՞ւ նույն այդ հանձնաժողովի այլ անդամներ բացարձակ անտարբերություն են դրսևորում հանրային քննարկումների մակարդակում, իսկ մասնավոր զրույցների ժամանակ պնդում, որ այս Սահմանադրության ընդունման դեպքում Հայաստանում կարող է տեղի ունենալ ամեն ինչ՝ բացի կայունությունից և ժողովրդավարության զարգացումից:

Խնդիրն այն է, որ Սահմանադրության նախագծի ընդունման դեպքում նախատեսվում է, որ նախագահ Սերժ Սարգսյանը կպաշտոնավարի մինչև 2018թ. ապրիլի 9-ը: Սերժ Սարգսյանի ինագուրացիան տեղի է ունեցել ապրիլի 9-ին, և նա, ըստ գործող Սահմանադրության, պետք է պաշտոնավարի 5 տարի: Դրանից հետո միայն Հայաստանի խորհրդարանի պատգամավորները և նրանց թվին հավասար ընտրիչները պետք է համատեղ ընտրեն Հայաստանի նոր նախագահին, ով լինելով պետության գլուխը՝ պետք է միաժամանակ մարմնավորի ազգային միասնությունը: Իսկ ով կարող է լինել այդ մարդը, ով կարող է հավակնել նախագահի պաշտոնին Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը թողնելուց հետո:

Պարզվում է, որ ամենամեծ հավակնություններն ունի հենց Սահմանադրական դատարանի նախագահ, սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը: 2018թ. մարտի 23-ին Գագիկ Հարությունյանը կդառնա 70 տարեկան, իսկ ՀՀ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի անդամն անփոխարինելի է և պաշտոնավարում է մինչև 70 տարին լրանալը, թեև գործող Սահմանադրության 96-րդ հոդվածն ասում է, որ «Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամն անփոխարինելի են: Դատավորը և Սահմանադրական դատարանի անդամը պաշտոնավարում են մինչև 65 տարին լրանալը»:

Բայց քանի որ Գագիկ Հարությունյանն առաջնորդվում է ոչ թե Սահմանադրությամբ, այլ Սահմանադրական դատարանի մասին օրենքով և շարունակում է պաշտոնավարել 65 տարին լրանալուց հետո ևս, նա Սահմանադրական դատարանի նախագահի իր լիազորությունները ստիպված կլինի վայր դնել 2018թ. մարտի 23-ին: Հարությունյանն ամենևին դեմ չէր լինի 15-օրյա կարճատև հանգստից հետո շարունակել նախագահել, բայց ոչ թե Սահմանադրական դատարանի նախագահի, այլ Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում: Գագիկ Հարությունյանը չի կարող անգործ մնալ և ուղղակի գնալ թոշակի, քանի որ նա համարում է, որ պետք է մինչև վերջ ծառայի իր ազգին և հայրենիքին:

Այս սցենարը, սակայն, հնարավոր է միայն մի դեպքում, եթե գործող Սահմանադրությունը փոխարինվի նոր Սահմանադրությամբ, և նախագահը ընտրվի ոչ թե համաժողովրդական քվեարկությամբ, այլ 262 մարդու կողմից: Հարությունյանը հասկանում է, որ համաժողովրդական քվեարկության դեպքում նա նույնիսկ 262 ձայն չի ստանա, իսկ ահա այս դեպքում իշխանությունը կարող է հրահանգել, որ բոլոր 262-ն էլ՝ բացառությամբ մի քանի ընդդիմադիր պատգամավորների, քվեարկեն հօգուտ Հարությունյանի: Չնայած Հարությունյանը կպնդի, որ բոլորը քվեարկեն իր օգտին, որպեսզի ինքը կարողանա մարմնավորել ազգային միասնությունը:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Սահմանադրության նոր նախագծի ընդունման հարցում շահագրգիռ է միայն Գագիկ Հարությունյանը և էլի մի քանի նրա համախոհներ, իսկ դեմ՝ գրեթե ողջ հայ ժողովուրդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում