Արգենտինայի հավաքականի դարպասապահ Սերխիո Ռոմերոն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ: Առաջիկա օրերին նա մանչեսթերյան ակումբ կտեղափոխվի: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
«Սամպդորիա»-ի հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ավարտվել է, և նա կարող է Մանչեսթեր տեղափոխվել անվճար: Ակնկալվում է, որ աշխարհի փոխչեմպիոնը 3 տարվա ժամկետով պայմանագիր կստորագրի «կարմիր սատանաներ»-ի հետ: Նոր ակումբում նա շուրջ 2 մլն եվրո կվաստակի՝ մեկ մրցաշրջանի ընթացքում:
Հավելենք, որ մինչև ընթացիկ շաբաթվա ավարտը Ռոմերոն բուժզննում կանցնի Անգլիայում:








































