Մարտի 12-ին, ժամը 01.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել Ավանի Բաբաջանյան փողոցի 39 շենքի 3 բնակչուհիներ:
Պարզվել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, տան ջեռուցման կաթսայի թերայրման հետևանքով առաջացած շմոլ գազից:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է նախաքննություն:









































