Կենդանաբանների կարծիքով՝ ծովախոզուկները սկսել են վատ բազմանալ, քանի որ մերձափնյա ջրերը աղտոտվում են արդյունաբերական թափոններով՝ պոլիքլորացված բիֆենիլներով։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Այդ թունավոր քիմիկատների օգտագործումը արտադրության մեջ արգելված է:Բայց, ինչպես պարզաբանել են գիտնականները, այդ նյութերը կուտակվում են կաթնասունների ճարպային հյուսվածքի մեջ և նույնիսկ մորից փոխանցվում են ձագին:
Կենդանաբանները նշում են, որ վերջին ժամանակներս սատկած ծովախոզուկների ծնունդը կրում է զանգվածային բնույթ:











































