Monday, 15 06 2026
Դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի իմաստուն կերպով. Նարիշկին
Երևանի քաղաքապետարանը Կիևյան կամրջի փակ լինելու ընթացքում առաջարկում է այլընտրաքային ուղեգծեր
Իսրայելը դուրս չի գա հարավային Լիբանանից. իսրայելական կողմի առաջին պաշտոնական արձագանքն ԱՄՆ-Իրան համաձայնությանը
Արարատ Միրզոյանը մասնակցել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը
Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սիրիայի իշխանությունները երկրում տեղի ունեցողն անվանել են «ռազմական խռովություն»

Սիրիայի ներքին գործերի նախարարությունը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններն անվանեց «ռազմական խռովություն», որը կազմակերպվել է ծայրահեղ իսլամականների` սալաֆիների կողմից: Այս մասին նախօրեին հաղորդել է սիրիական SANA գործակալությունը: Նախարարությունից հայտնել են, որ կձեռնարկվեն ամենախիստ միջոցները` երկրում անվտանգությունն ու կայունությունը վերականգնելու համար, իսկ ահաբեկիչները, որտեղ էլ որ նրանք գտնվեն, կհանձնվեն արդարադատությանը` խռովությանը վերջ դնելու համար:

«Վերջին իրադարձությունները որոշ նահանգներում, հատկապես Հոմսում և Բանիասում, որտեղ զինվորականներ, ոստիկաններ ու քաղաքացիական անձինք են սպանվել, իսկ հասարակական և մասնավոր սեփականությանը վնաս է հասցվել, ցույց են տալիս, որ խոսքը սալաֆիների ռազմական խռովության մասին է: Մենք թույլ չենք տա այդ կազմակերպությունների ահաբեկչական գործունեությունը, որոնք սպառնում են քաղաքացիների անվտանգությանը և վախեցնում նրանց»,- ասված ՆԳՆ հայտարարության մեջ:

Մինչդեռ երեկ շարունակվել են բախումները իրավապահների և ցուցարարների միջև: Reuters գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի լույս երեքշբթի գիշերը սիրիական Հոմս քաղաքում անվտանգության ուժերը կրակ են բացել հարյուրավոր ցուցարարների վրա: Մինչ կրակ բացելը իրավապահները խնդրել են ցուցարարներին հեռանալ, սակայն վերջիններս հրաժարվել են: Երեկ նաև հայտնի է դարձել, որ Հոմսի բանտում գնդակահարվել է առնվազն 8 մարդ:

Իրավապաշտպանները նշում են, որ երեկ սպանվել է առնվազն 17 ցուցարար: Այս մասին հաղորդել է Al-Jazeera հեռուստաալիքը: Դեպքերը տեղի են ունեցել Հոմս քաղաքում, որտեղ հավաքվել է մինչև 20 հազար մարդ: CNN հեռուստաալիքը հաղորդում է, որ վերջին երկու օրվա ընթացքում առնվազն 24 մարդ է զոհվել Սիրիայում տեղի ունեցող բախումների ժամանակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում