Լիբիայում ավելի քան 50 մարդ է մահացել մեթանի սպիրտի պարունակությամբ կեղծված ալկոհոլ օգտագործելու պատճառով: Այս մասին հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով առողջապահության նախարարությանը: Թունավորման առաջին դեպքերը գրանցվել են մարտի 9-ին:
Տնային պայմաններում պատրաստված ալկոհոլի զոհ է դարձել առնվազն 51 մարդ, թունավորվել՝ 378-ը: Տրիպոլիի բժշկական կենտրոնի տվյալներով՝ 19-50 տարեկան տուժածները տառապում են երիկամային անբավարարությունից, կուրությունից և ջղաձգումներից:
Նախարարությունը երկրի բնակիչներին կոչ է արել դադարեցնել ալկոհոլի օգտագործումը: Լիբիայում նախկինում ևս գործել է ալկոհոլի օգտագործման և ալկոհոլային խմիչքներ վաճառելու արգելքը, որոնք հակասում են կրոնական կանոններին, սակայն դրանք կարելի է հայտնաբերել սև շուկայում:
Երկրի ՆԳՆ տվյալներով՝ անցկացվում է հետաքննություն՝ թունավորված ալկոհոլի տարածողին գտնելու նպատակով:
Գործակալության փոխանցմամբ՝ Լիբիայի իշխանությունները մտադիր են հավելյալ միջոցներ ձեռնարկել սպիրտային խմիչքներ մատակարորղների դեմ:










































