Այսօր՝ մարտի 12-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում «Մերսեդես» մակնիշի 496 ՏՏ 02 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան փողոցի 16 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնություն է ցուցաբերել և վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
shamshyan.com-ը հայտնում է, որ վրաերթի ենթարկվածը 32-ամյա Աբրամ Դանգուզյանն է:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավորվ վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Դավիթ Մարտիրոսյանը:
shamshyan.com-ը հայտնում է, որ ավագ քննիչի կողմից նախապատրաստված նյութերը կփոխանցվեն հատուկ քննչական ծառայություն, քանի որ նշված ավտոմեքենայի վրա տեղադրված համարանիշները հաշվառված են Ազգային անվտանգության ծառայության հաշվեկշռում:
Քննչի հանձնարարականով, ճշտվում է վարորդի ինքնությունը: