Անհետացող կենդանիների տեսակներին, որոնք տուժում են որսագողերից, կզինեն սրտի զարկերի սենսորներով, նրանց հետևելու սարքերով և տեսախցիկներով, ինչը անտառապահներին թույլ կտա անմիջապես արձագանքել որսագողերի գործողություններին, հայտնում է Bloomberg-ը:
Համակարգը մշակող անգլիական Protect ընկերությունը հայտնում է, որ հսկիչները կարող են մի քանի րոպեի ընթացքում հանցանքի վայր հասնել:









































