Քուրդ զինյալները իրենց վրա են վերցրել Թուրքիայի հարավ-արևելքում երկու թուրք ոստիկանների սպանության պատասխանատվությունը: Ծայրահեղականների խոսքերով՝ դա եղել է Սուրուչի ահաբեկչության վրեժխնդրությունը, հայտնում է lenta.ru-ն:
Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությունն (ՔԱԿ) իր կայքում հայտարարել է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները գնդակահարվել են ԴԱԻՇ-ի զինյալների հետ համագործակցության պատճառով:
Հուլիսի 22-ին Թուրքիայի Ջեյլանպինար քաղաքում կրակոցներով սպանվել է երկու ոստիկան:
Սուրուչ մշակութային կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 20-ին: Արդյունքում զոհվել է 32 մարդ, կան հարյուրից ավելի վիրավորներ:
Հետաքննության տվյալներով՝ ահաբեկչությունը իրականացրել է 20-ամյա ուսանող Շեյխ Աբդուրահման Ալագեզը: Պայթյունի տեղում հայտնաբերվել են նաև կնոջ դիակի մնացորդներ, ով հնարավոր է մասնակից է եղել ահաբեկչությանը: Նրա անձը դեռ պարզված չէ:
Սուրուչի ահաբեկչությունից հետո հարյուրավոր քրդեր դուրս են եկել Ստամբուլի Թաքսիմ հրապարակը, վանկարկելով «Էրդողան՝ մարդասպանների մեղսակից»: Ցուցարարները հայտարարել են, որ Թուրքիայի նախագահը և իշխող կուսակցությունը աջակցում են ԴԱԻՇ-ին՝ նրանց հրահրելով քրդերի դեմ:










































