«Միլան»-ի կիսապաշտպան Ռիկարդո Մոնտոլիվոն խոսել է առաջիկա մրցաշրջանից ունեցած իր սպասելիքներով:
«Շատ բարդ է ասել, որ «Միլան»-ը պատրաստ է պայքարել սկուդետտոյի համար: Չեմ կարծում, որ ամպագոռգոռ հայտարարություններ անելու ժամանակն է: Ավելի լավ է, մեր մասին խոսեն մեր գրանցած արդյունքները:
Հույս ունենք, որ մեկնարկող մրցաշրջանում «Միլան»-ը մրցակցություն կստեղծի ու կպայքարի լավ ցուցանիշներ գրանցելու համար: Մեր մարզումները հիանալի են անցնում, հարմարվել ենք նոր մարզչին»,-Մոնտոլիվոյի խոսքերը փոխանցում է Goal.com-ը:







































