Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամը, որում Ռուսաստանն ամենամեծ բաժինն ունի, Հայաստանին 300 մլն դոլար արտոնյալ վարկ կտրամադրի: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ֆինանսների նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը: Սկզբում Հայաստանն ավելի խոշոր գումարի հայտ էր ներկայացրել, նշել է նա:
«Սկզբունքորեն հիմնադրամի խորհուրդը, որը բոլորովին վերջերս նիստ է արել, վարկի տրամադրման մասին քաղաքական որոշումն ընդունել է»,- ասել է Ստորչակը:
Ստորչակի խոսքով՝ Հայաստանի համար վարկի տրամադրման ստանդարտ պայմաններ կկիրառվեն. «Որքան ես եմ պատկերացնում՝ դա տարեկան 1%-ի սահմանում է»,- նշել է նա:









































