ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է մակրոֆինանսական օգնության ծրագրով վարկի 600 մլն դոլար ծավալով առաջին տրանշը։
Օգնության ընդհանուր բյուջեն կազմում է 1.8 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամլո ծառայությունը։ Ինչպես նշվում է հաղորդագրությունում, ծրագիրն ուղղված է Ուկրաինայում տնտեսական կայունացման աջակցմանը։
Երեքշաբթի Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության ղեկավար Յան Տոմբինսկին նշել էր, որ ԵՄ-ն հետագայում էլ տեխնիկական և խորհրդատվական օգնություն կտրամադրի բարեփոխումների ճանապարհին գտնվող Ուկրաինային։









































