Մուսուլմանների սուրբ ամիս Ռամադանի ավարտի առիթով Դուբայում պատրաստվել է ավելի քան 1100 կգ քաշով շոկոլադե տորթ։
Տորթը 8 առագաստով բուրգ է։ Առագաստներից յուրաքանչյուրը զարդարված է ոսկե աստղերով և Ղուրանից ասացվածքներով։ Այս մասին հայտնում է Kedem-ը։
Հրուշակագործ Գելի Կալուտան հսկա տորթի վրա աշխատել է 3 շաբաթ՝ գրեթե ամբողջ պահքի ընթացքում, և, իր իսկ խոսքով, չի փորձել ոչ մի կտոր շոկոլադ։
Տորթի պատրաստման համար պահանջվել է 1000 կգ բարձրորակ շոկոլադ, 50 կգ շոկոլադե գլազուր և 6 բալոն ուտելի ոսկեգույն ներկ։




































