Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Կորյուն Նահապետյանը՝ Արդարադատության նոր նախարա՞ր

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ իշխանությունը վերջնական որոշում է կայացրել արդարադատության նոր նախարարի հարցում, և ընտրությունը կանգ է առել ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա:

Ի դեպ, նրա անունը շրջանառվում էր նաև Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձևավորելիս, սակայն այդ ժամանակ Հովիկ Աբրահամյանի ձայնը վճռորոշ եղավ, և պաշտոնը զբաղեցրեց Հովհաննես Մանուկյանը:

Մեզ հասած տեղեկություններով՝ Կորյուն Նահապետյանի Արդարադատության նախարարի պաշտոնում հաստատելու համար ամենամեծ շահագրգռությունը հանդես է բերում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը, որի հետ Նահապետյանը բարեկամական կապերի մեջ է: Կորյուն Նահապետյանը Սամվել Ալեքսանյանի փեսան է՝ քրոջ ամուսինը:

Արդարադատության նախարարի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում է նաև ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի անունը, սակայն նա արդեն իսկ վերին օղակներում հայտարարել է, որ ինքը դեռևս պատրաստ չէ «մտնելու նման ծանր բեռի տակ»:

Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն աշխատանքից ազատվեց նախորդ շաբաթ, սեփական դիմումի համաձայն: Թեև մամուլում հրապարակումներ եղան, որ արձակուրդում գտնվող և Հունաստանում հանգստացող նախարարը չի իմացել իր ազատման մասին:

Ըստ parliament.am կայքի Կորյուն Նահապետյանը ծնվել է 1971թ. հուլիսի 23-ին Երեւանում:

1994թ. գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը, 2002թ.` ԵՊՀ ասպիրանտուրան, 2007թ.` ԱՄՆ-ի Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցը: Իրավաբան:

Մասնակցել է մի շարք դասընթացների հետեւյալ թեմաներով` «Միջազգային առեւտուր եւ ներդրումներ» (1996թ., Հունաստանի ազգային էկոնոմիկայի նախարարություն, Պիրեյ, Հունաստան), «Դատախազների ուսուցում» (1999թ., Ամերիկյան իրավաբանների ընկերակցություն, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի իրավական նախաձեռնություն, Ֆրանկլին Պիրս իրավաբանական կենտրոն, Կոնկորդ, ԱՄՆ), «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգ» (2000թ., Ուկրաինայի իրավական հիմնադրամ, Կիեւ, Ուկրաինա), «Ներքին վերահսկողություն» (2001թ., ԱՄՆ արդարադատության դեպարտամենտ, Հետաքննությունների դաշնային բյուրո, Բուդապեշտ, Հունգարիա), «Ղեկավարումը բարգավաճ Հայաստանի իրավական բարեփոխումներում» (2003թ., Կոնֆլիկտների կառավարման խումբ, Քեմբրիջ, ԱՄՆ):

1994-1998թթ. աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնում` որպես առաջին կարգի մասնագետ, այնուհետեւ` առաջատար մասնագետ: 1999-2006թթ. աշխատել է  ՀՀ գլխավոր դատախազությունում` որպես գիտաուսումնական կենտրոնի գիտաշխատող, ապա` ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական, այնուհետեւ` իրավական եւ կառուցվածքային բարեփոխումների բաժնի պետ: 2006-2008թթ. եղել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար:

2003 թվականից Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս է, իսկ 2011 թվականից` նաեւ Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավունքի ամբիոնի դասախոս:

2009թ. դեկտեմբերի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 8 ընտրատարածքից: Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների, համահեղինակ` ուսումնական ձեռնարկի: Պարգեւատրվել է ՀՀ փաստաբանների միության պատվոգրով: Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան, լեյտենանտի զինվորական կոչում: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում