New Horizons ամերիկյան տիեզերական սարքը Պլուտոնի մակերևույթին հայտնաբերել է ևս մեկ լեռնաշղթա՝ մինչև 1,5 կմ բարձրությամբ, հայտնում է TASS-ը: Երեքշաբթի NASA-ն հայտնել է, որ այն գտնվում է ի պատիվ գաճաճ մոլորակը առաջինը բացահայտած Քլայդ Տոմբոյի «Տոմբոյի տարածաշրջան» անվանակոչված շրջանում:
New Horizons-ը մի կողմից սառույցի հարթավայրերով, մյուս կողմից՝ քարի անապատով շրջապատված լեռնային համակարգի լուսանկարներն արել է հուլիսի 14-ին, երբ առավելագույնս մոտեցել է Պլուտնին:
Մասնագետները կարծում են, որ այդ լեռները բավական երիտասարդ են. դրանց տարիքը կարող է 100 մլն տարուց պակաս լինել, մինչդեռ հարևան շրջանները ձևավորվել են միլիարդավոր տարիներ առաջ:
Մոլորակի մակերևույթին նկատվել է նաև այլ լեռնաշղթա՝ մինչև 3,5 կմ բարձրությամբ:
Սարքը նաև Երկիր է փոխանցել Պլուտոնի ամենամեծ արբանյակ Հարոնի լուսանկարները, որոնցում երևում են 7-9 կմ խորությամբ ձորեր:
New Horizons կայանը 2015թ. հուլիսի 14-ին մոտ 14 կմ/վ արագությամբ առավելագույնս մոտեցել է Պլուտոնին՝ 12,5 հազար կմ:







































