Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

ՀՀԿ-ն մնաց անհաղթանակ. մամուլ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը դեռ չի որոշել, թե երբ է հանրահավաք անցկացնելու փետրվարի 21-ին չկայացած հանրահավաքի փոխարեն, կամ առհասարակ նման հանրահավաք կլինի՞, թե՞ ոչ: ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «168 ժամի» թղթակցին ասել է, որ դեռևս նորություն չկա ՀՀԿ-ի հավանական հանրահավաքի մասին, և իր տարածած նախկին հայտարարությանն ավելացնելու ոչինչ չունի:

Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին ՀՀԿ խոսնակն ասել էր, թե փետրվարի 21-ին իրենք տոնելու են հայ ժողովրդի հաղթանակը: «Նորություն չկա, երբ լինի՝ կհայտնենք»,- ասել է Էդուարդ Շարմազանովը: Հիշեցնենք նաև, որ ՀՀԿ-ն փետրվարի 21-ին Ազատության հրապարակի արտոնված հանրահավաքը չեղյալ հայտարարեց, քանի որ նույն օրը նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն էր հավաք իրականացնում այնտեղ: Հանրահավաքի մեկնարկից ժամեր առաջ տարածված հայտարարության մեջ Էդուարդ Շարմազանովը նշել էր. «Վստահ ենք, որ շատ շուտով մեր ժողովրդի համար խորհրդանշական այդ վայրում բոլորս միասին կտոնենք ազատության և ժողովրդավարության այն հաղթանակը, որը մենք գրանցեցինք մեր երկրում 2013 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ»:

Ի պատասխան թղթակցի հարցին, թե արդյոք նոր հանրահավաքի անցկացման խոչընդոտն ա՞յն է, որ ՀՀԿ-ն անպայման ցանկանում է Ազատության հրապարակում հաղթանակը տոնել, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ այն «զբաղեցրել» է անորոշ ժամանակով, Էդուարդ Շարմազանովը պնդեց, թե խնդիրը պարտադիր Ազատության հրապարակում հանրահավաք անելը կամ չանելը չէ: Նրա խոսքով, հիմա շատ ավելի կարևոր խնդիրներ կան, քան այդ հանրահավաքը: «Կարծում եմ շատ ավելի կարևոր է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն արձագանքեր նախագահի երկխոսության կոչին և ոչ թե նրան հրավիրեր Ազատության հրապարակ: Երկխոսությունը ենթադրում է, որ երկու կողմերը նստում են սեղանի շուրջ և խնդիրներ են քննարկում, և ոչ թե մի քանի հազար կամ մի քանի հարյուր մարդու մոտ միտինգ են իրականացնում»,- ասել է Էդուարդ Շարմազանովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում