Wednesday, 24 06 2026
Ջրասուզակ Վահե Մելքոնյանը՝ Փամբակ գետում խեղդված քույրիկների որոնողական աշխատանքների, հոգեբանական ապրումների մասին
16:30
Հեգսեթը հայտնել է «Ոսկե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի հաջող փորձարկման մասին
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ համատեղ իրականացվող ռազմավարական ծրագրերը կընդլայնվեն
16:10
Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը վերադառնում է Երևանի կենտրոն
ՌԴ Կուրգանի մարզում բենզինի և դիզվառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվել
Հայաստանը փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդն ու հաշվողական ենթակառուցվածքները վերածել արտահանման նոր արտադրանքի. Forbes-ի հոդվածը
15:30
Կրեմլից հայտնել են ռազմաճակատում Ուկրաինայի համար ծանր իրավիճակի մասին
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
15:10
«Վիշեգրադյան քառյակը» վերագործարկվում է
Ռուսաստանը Կասպից ավազանի «բանալիները» կորցնում է
Իսրայելն ու Լիբանանը քննարկում են հարավային Լիբանանի որոշ շրջաններ լիբանանյան բանակին փոխանցելու վերաբերյալ հարցեր
3 արծաթե և 1 բրոնզե մեդալ աշխարհագրության միջազգային 2-րդ բաց օլիմպիադայից
14:30
Կատարը շուտով կվերսկսի հեղուկացված բնական գազի բնականոն արտադրությունը
Վերջին շրջանում վիշապը նորից փորձեց վերադառնալ. քաղաքապետ
Ռուսաստանը ճնշում է գործադրում Բելառուսի վրա՝ Ուկրաինայի դեմ նոր ճակատ բացելու համար
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
13:50
Եվրոպան պայքարում է ռեկորդային շոգի դեմ
Առուշ Առուշանյանը չի ազատազրկվի
Երևանը գտնվում է իր զարգացման ուղու ընտրության գործընթացում․ Պեսկով
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա

Նախագահականը և նախարարությունները պատասխանել են ԼԳԲՏ կառույցին

Նախագահի աշխատակազմից և նախարարություններից ստացված պատասխանը՝ ԼԳԲՏ անձանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ.

«ՀՀ օրենսդրության մեջ առկա են անհրաժեշտ նախադրյալներ՝ խտրականության որևէ դրսևորում բացառելու համար, ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի նամակում` ի պատասխան ՓԻՆՔ Արմենիա ՀԿ-ի կոչին, որով կազմակերպությունը պետական այրերին հորդորում էր կատարել իրենց պարտավորությունները՝ պաշտպանելու Հայաստանում ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) անձանց իրավունքները:

Մայիսի 17-ին hոմոֆոբիայի և տրանֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ՓԻՆՔ Արմենիան ՀՀ նախագահին, մի քանի նախարարություններին ու պատգամավորներին ուղարկված նամակով հորդորել էր սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքով խտրականության բացառման դեմ օրենսդրական կարգավորումներ ապահովել և մշտադիտարկել նրանց նկատմամբ խտրականության դեպքերը: Նախագահի աշխատակազմից հիշեցրել են, որ «եթե առկա է հավելյալ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն, ապա հարկ է նշել, որ ՀՀ նախագահը օրենսդրական նախաձեռնության իրավունքով օժտված չէ»:

ՓԻՆՔ Արմենիան իր նամակում Սերժ Սարգսյանին նաև հորդորել էր պետական նշանակության մեդալով չպարգևատրել այն անձանց ու կազմակերպություններին, որոնք ԼԳԲՏ անձանց և նրանց իրավապաշտպանների դեմ ատելության կոչեր են տարածում, ինչին աշխատակազմից պարզաբանել են, որ պետական պարգև տալուց հաշվի չի առնվում անձի աշխարհընկալումը. «Եթե, իհարկե, տվյալ անձը չի դրսևորում այնպիսի հակաիրավական վարքագիծ, որը յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դարձել է կամ պետք է դառնա պատկան մարմինների գնահատման առարկա», – ասված է ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Գրիգոր Մուրադյանի անունով ստորագրված նամակում:

Մինչ այդ կազմակերպության նամակին պատասխանել էին արդարադատության և առողջապահության նախարարություններից:

Արդարադատության նախարարությունից տեղեկացրել էին, որ «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք ընդունելու նպատակահարմարության քննարկումների շրջանակներում իրավական ուսումնասիրություն է կատարվել, որտեղ վերլուծվել են խտրականության արգելմանը վերաբերող հարցերը:

Նախարարությունից հիշեցրել էին, որ 2010թ. հավանություն է տրվել Գենդերային քաղաքականության հայեցակարգին, իսկ 2011թ. հաստատվել է ՀՀ գենդերային քաղաքականության 2011-2015 թթ. ռազմավարական ծրագիրը:

Առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ խնդրի կարգավորումը դուրս է ՀՀ առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակներից, թեև համապատասխան մարմիններից առաջարկներ ստանալու դեպքում պատրաստ են աջակցություն ցուցաբերել»:

ՀՀ Նախագահի աշխատակազմի պատասխանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում