Monday, 15 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Վրացի երիտասարդները մտավախություն ունեն, որ Գյումրիի ռուսական ռազմաբազան կարող է օգտագործվել Վրաստանի դեմ

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, Վրաստանի սոցիալական գիտությունների կենտրոնը և Հայաստանում «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի ներկայացուցիչները համատեղ կազմակերպել էին «Հայաստանի և Վրաստանի՝ միմյանց հանդեպ իրականացվող քաղաքականության ընկալումները երկու երկրների երիտասարդության շրջանում. միֆեր, իրականություն» գրքի շնորհանդեսը։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վրաստանի սոցիալական գիտությունների կենտրոնի փորձագետ Քրիստինա Մարգվելաշվիլին ասաց, որ իրենց ուսումնասիրությունների համաձայն՝ Վրաստանի երիտասարդությունը բարեկամաբար է տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ: Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ Գյումրիում գտնվող ռուսական ռազմաբազան Վրաստանի հասարակության մոտ բացասական տրամադրվածություն է առաջացնում:

Մեր այն հարցին, թե իր կարծիքով՝ դա և առհասարակ Ռուսաստանից ստացվող նոր զինատեսակները կարո՞ղ են օգտագործվել Վրաստանի դեմ, Մարգվելաշվիլին պատասխանեց. «Մեզ մոտ այն ընկալումն է, որ ռուսական ռազմաբազան Գյումրիում վտանգավոր է Վրաստանի համար, և օրինակ՝ Աբխազիայի կամ այլ կոնֆլիկտների հնարավոր վերսկսման դեպքում այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ»:

Նա նաև նշեց, որ իրենք ցանկություն չունեն խնդիրն ուռճացնել այդ աստիճան և ասել, որ Ռուսաստանից ստացված ցանկացած զինատեսակ կարող է օգտագործվել Վրաստանի դեմ. «Բայց կրկնում եմ՝ ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում կարող է օգտագործվել Վրաստանի դեմ»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ Վրաստանը ստորագրել է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը, իսկ Հայաստանը դարձել Եվրասիական տնտեսական միության անդամ, մեր զրուցակիցն ասաց. «Մենք գիտենք, որ կան տարբերություններ մեր երկրների միջև, մենք ընտրել ենք տարբեր ուղիներ, բայց պատմական լավ և բարեկամական անցյալը թույլ կտա շարունակել բարիդրացիական հարաբերությունները: Վրացի երիտասարդությունը կարծում է, որ մենք պետք է հայերի հետ բարեկամ լինենք և չնայած բազմաթիվ տարբերություններին՝ շարունակենք գործակցել»:

Մարգվելաշվիլին հավելեց, որ կարող են որոշակի խնդիրներ լինել առևտրի ոլորտում՝ միևնույն ժամանակ նշելով, որ Վրաստանի եվրաասոցացումը Հայաստանի համար կարող է լավ հնարավորություն լինել եվրոպական շուկայից օգտվելու համար։

Ինչ վերաբերում է Իրանի ապաշրջափակմանը և Վրաստանի ու Հայաստանի առջև բացված նոր հնարավորություններին, մեր զրուցակիցն ասաց, որ երկու երկրները բավականին լավ հարաբերություններ ունեն Իրանի հետ, սակայն վստահ չէ՝ իրանական գազը Հայաստանով և Վրաստանով Եվրոպա արտահանելը հնարավոր կլինի՞, թե՞ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում