Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Ժանգոտ գործի ոսկե հիմքը

Երեկ և այսօր առավոտյան շատ ու շատ ծնողների համար աշխատանքային շաբաթը մեկնարկեց սառը ցնցուղով, ընդ որում` բառի բուն իմաստով:

Բանն այն է, որ ծնողների մի զգալի մասն իրենց երեխաներին առավոտյան մանկապարտեզ տանելիս արձանագրել են, որ մանկապարտեզի դռները սովորականի պես բաց լինելու փոխարեն, անսովոր փակ են: Իսկ պատճառաբանությունը եղել է այն, որ առավոտյան խցանումների հարցը քաղաքում լուծելու համար, քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է, որ մանկապարտեզները, դպրոցները և բուհերը տարբեր ժամերի պետք է սկսեն իրենց աշխատանքը: Եվ որոշվել է, որ երեխաները պետք է սովորական ժամից շատ ավելի վաղ գնան մանկապարտեզ, իսկ ով 8.30-ից կուշանա, դռները նրա առաջ կլինեն փակ:

Եվ ահա, երեկ բոլոր ուշացող ծնողներին դիմավորել են փակ դռներով` հայտարարելով, որ կատարում են Կարեն Կարապետյանի հրամանը: Իսկ երեկ առավոտյան հորդառատ անձրև էր Երևանում: Անձրևը, ինչպես հայտնի է, Կարեն Կարապետյանի ենթական չէ: Ու այն անխնա թրջել է «ուշացած» ծնողներին` նրանց մատուցելով հենց վերը նշված բառիս բուն իմաստով սառը ցնցուղը:

Ինչ գնահատական տալ այդ երևույթին` դժվար է ասել: Խցանումների դեմ պայքարն, իհարկե, սրբազան պատերազմ է հիշեցնում, ու այդ պայքարը պետք է ողջունել: Բայց մի՞թե խցանումների դեմ պետք է պայքարել ծնողների նյարդերի և երեխաների սթրեսի հաշվին: Սա է հարցը, որին պետք է պատասխան տա քաղաքապետարանը:

Եվ ընդհանրապես, ե՞րբ պետք է Հայաստանի իշխանությունը դադարի քաղաքացիների նյարդերի և սթրեսների հաշվին հարցեր լուծելուց: Նյարդերի ու սթրեսի հաշվին ԱՊՊԱ են ներմուծում, նյարդերի ու սթրեսների հաշվին փողոցային առևտուր են կանոնակարգում: Հիմա էլ նյարդերի ու սթրեսների հաշվին խցանումների դեմ են պայքարում: Մինչդեռ ցանկացած իշխանության գործողություն պետք է ոչ թե նյարդայնություն և շոկ, այլ հանգստություն և հարմարավետություն պատճառի քաղաքացիներին: Բայց դա այն իշխանության գործողությունը, որը ձևավորվում է քաղաքացիների կամքով:

Կարեն Կարապետյանը գիտե, որ իր պաշտոնավարումը քաղաքացիների կամքից չի կախված, այլ կախված է ընտրություն կեղծող սափրագլուխների և ոստիկանների ջանասիրությունից: Հետևաբար նա փողոցային խցանումների դեմ պայքարում առաջինը ոչ թե նրանց է հարվածում, որ մեքենաները փողոցներում ուզած ձևով չկայանեն` առաջացնելով երթևեկության դժվարություններ, այլ հարվածում է երեխաներին: Ու այդպես ցանկացած պաշտոնյա լավ գիտե, թե ում ջանքից է կախված իր պաշտոնավարումը, իսկ եթե չգիտի էլ, ապա մի բան հաստատ գիտի` դա քաղաքացիների կամքից կախված չէ, հետևաբար առնվազն շառից ու փորձանքից հեռու լինելու համար ինչ անում ես, պետք է քաղաքացիներին, հասարակությանն անես, որովհետև ումից կախված լինես-չլինես, նրանցից հաստատ կախված չես:

Ահա Հայաստանի արդի իշխանության ոսկե կանոնը, որ կազմում է սովորական ու արդեն բավական ժանգոտ աշխատանքի հիմքը: Ահա այն պարզ տրամաբանությունը, որ ընկած է այսօրվա իրավիճակի, կառավարման ներկայիս որակի հիմքում: Եվ իրավիճակի մասին դատողությունները Հայաստանի ցանկացած քաղաքացի, ով դժգոհ է առկա իրադրությունից, պետք է կատարի հենց այդ իրողությունը հաշվի առնելով` հարցերը երկրում կդադարեն լուծվել հասարակության հաշվին, եթե հասարակությունը իշխանության ձևավորման խնդրին մոտենա ամենայն պատասխանատվությամբ և այդ գործում չցուցաբերի անտարբերություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում