Սիբիրցի վարպետները «Խելահեղ Մաքսի» մոտիվներով ստեղծել են «գայլ»-մեքենա՝ հայտնում է novate.ru-ն:
Մեքենան ձեռքի աշխատանք է, որն ինժեներ-էնտուզիաստը գործնականում զրոյից է սկսել: Այդ հրեշի համար օգտագործված պահեստամասերը վերցվել են ամենատարբեր ավտոմեքենաներից: Մեքենան աշխատում է V12 շարժիչով, հաշված վայրկյանների ընթացքում զարգացնում 100 կմ/ժ արագություն:
Մեքենայի առանձնահատկությունը, անշուշտ, դիզայնն է. մեքենան արտաքուստ նման է գայլի մռութի, պատրաստված է ամուր պողպատից, հավաքված է եռակցման միջոցով:
Մեքենայի սրահը նախատեսված է 2 ուղևորի և վարորդի համար:













































