Իրաքի զինուժի ստորաբաժանումներին և դաշնային ոստիկանությանը երկրի արևմուտքում հաջողվել է ոչնչացնել ԴԱԻՇ-ի ավելի քան 60 ահաբեկիչների՝ հայտնում է TASS-ը:
«Դաշնային ոստիկանության ուժերը ոչնչացրել են ծայրահեղականների 5 տրանսպորտային միջոց Հասիբ-էշ-Շարքիայի տարածքում՝ Անբարի վարչական կենտրոն Ռամադիի արևելքում: Այդ նույն տարածքում նրանք հարձակման են ենթարկվել, ինչը հաջողվել է ետ մղել, և որի ընթացքում էլ ոչնչացվել են 21 ահաբեկիչներ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ընդգծվում է նաև, որ նույն տարածքում երկու այլ առճակատման արդյունքում սպանվել են մոտ 15 արմատականներ:
Էլ-Քարամ քաղաքից արևելք մեկ այլ շրջանում հաջողվել է ոչնչացնել երկու զինյալների և երեք ավտոմեքենա, որոնց վրա տեղադրված էին խոշոր տրամաչափի հրանոթներ:
Իրաքի օդուժը հուլիսի 21-ին 58 ռազմական թռիչք է իրականացրել՝ ոչնչացնելով 29 ծայրահեղականների և մի շարք զինապահեստներ:
Հիշեցնենք, որ Իրաքի ռազմական ղեկավարությունը անցած շաբաթ հայտարարել էր Անբարի մոտ ահաբեկիչների դիրքերի վրա հարձակումներ սկսելու մասին: Գլխավոր թիրախը եղել են Ռամադին և Էլ-Ֆարուջան, որոնք երկու ամսից ավելի է՝ գտնվում են ահաբեկիչների վերահսկողության տակ:









































