Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը ընտրողների հետ հանդիպման ժամանակ վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր մրցակիցների հասցեին։ Այս մասին հայտնում է Time-ը:
Հանրապետական կուսակցությունից իր մրցակից Լինդսի Գրեմին Թրամփը ապուշ է անվանել՝ բոլորին լսելի ձևով հաղորդելով նրա անձնական բջջային հեռախոսահամարը:
Բացի այդ, նա նշել է Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշի էմիգրացիոն թույլ քաղաքականությունը, ծաղրել Ռիկ Փերիի ակնոցը և Հիլարի Քլինթոնի ժեստերը:
Ավելի վաղ նույն օրը Գրեմն էր Թրամփին տխմար անվանել, իսկ Գրեմի նախընտրական արշավի ղեկավար Քրիստիան Ֆերին նշել էր, որ Թրամփը իր «անհեթեթ» արշավով շեղում է ուշադրությունը իսկապես կարևոր գործերից:
Սրանք Թրամփի կողմից ԱՄՆ քաղաքական գործիչների հասցեին արված առաջին բացահայտ հայտարարությունները չեն: Նա թերահավատորեն է արտահայտվել սենատոր Ջոն Մաքքեյնի ռազմական հաջողությունների վերաբերյալ և հայտարարել է, որ ռազմագերիներին հերոս չի համարում:










































