«Ստրատեգիական համբերությունը» Վրաստանին կօգնի հասնելու իրենից խլված տարածքների վերադարձմանը: Այդպիսի հայտարարություն է արել երկրի նախագահ Գեորգի Մարգելաշվիլին վրացական Առաջին ալիքի հեռուստաեթերում:
«Մենք չենք ընդունի և չենք հաշտվի մեր տարածքների բռնազավթման հետ և անպայման կվերամիավորենք մեր երկիրը: Այս թեման ցավ է պատճառում ամենքիս»,- ասել է նախագահը:
Մարգելաշվիլու կարծիքով՝ միջազգային հանրության ճնշումը կօգնի դադարեցնելու վրացական տարածքների բռնազավթումը հարևան պետության կողմից:
«Ստրատեգիական համբերություն՝ դա այն հարմարավետ հարթակն է, որը համալրում է մեր կողմնակիցների քանակը, և մենք ոչ թե զենքի ուժով, այլ այդ համբերության շնորհիվ անպայման կհասնենք մեր քաղաքացիների իրավունքների վերականգնմանը»,- նշել է նա:
Վրաստանից խլված Հարավային Օսեթիայի սահմանագոտում վերջերս տեղադրված տեղեկատվական նշանները Թբիլիսիում դժգոհության ալիք բարձրացրեցին: Երկրի ԱԳՆ-ն ռուսական կողմին բողոքի նոտա է ուղարկել՝ կապված սահմանային նշանների տեղադրման հետ:
ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկը Վրաստան իր երկօրյա այցի ժամանակ վահանակների տեղադրումն անվանել է սադրանք և ոչ ճիշտ ուղղությամբ քայլ:









































