Մրայա Քերին հայտարարել է իր նոր՝ ծաղկի բույրով օծանելիքի թողարկման մասին (Mariah Carey Dreams):
Ինչպես նշվել է մամլո ասուլիսում, նոր օծանելիքն իր մեջ պարունակում է, այսպես ասած, «կյանքի հադիսավոր ակնթարթները, որոնք թանկ հիշողություններ են առաջացնում»: Այս մասին հաղորդում է MariahCarey.com-ը:
«Այս բուրմունքի ստեղծման գործընթացը շատ հուզիչ էր, քանի որ այն ինձ հիշեցնում էր իմ արվեստում ինքնահաստատվելու գործընթացը: Ես համեստորեն ինձ անվանում եմ «սովորող պարֆյումեր», որովհետև դա ինձ այնքան է դուր գալիս, որքան երաժշտությունը»,- ասել է Մրայա Քերին:
Ծաղկի բույրի յուրաքանչյուր հնչյուն «Մրայայի կյանքի ճամփորդության խորհրդանիշն է»: Օծանելիքը լցված է գեղեցիկ սրվակի մեջ՝ ծայրին թիթեռնիկ: Այն վաճառքում կհայտնվի ապրիլի վերջին:








































