Հայտարարվել են MTV Music Awards-ի անվանակիրները 17 կատեգորիաներում: Հաղթողների մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա օգոստոսի 30-ին Լոս Անջելեսում, արարողությունը կվարի հայտնի երգչուհի և դերասանուհի Մայլի Սայրուսը:
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, անվանակարգերի թվով առաջնորդ է հանդիսանում ամերիկյան երգչուհի Թեյլոր Սվիֆթը, նա անվանակոչվել է 9 երաժշտական անվանակարգերում, նրան հետևում է անգլիացի երգիչ Էդ Շիրանը 6 անվանակարգով, իսկ երրորդ տեղում երեքն են՝ Բեյոնսեն, Մարկ Րոնսոնը և Քենդրիք Լամարը, նրանք ներկայացված են 5 անվանակարգերում:
Ամենահեղինակավոր «Տարվա տեսահոլովակ» անվանակարգում ներկայացված են Թեյլոր Սվիֆթը Bad Blood երգով, Բեյոնսեն 7/11-ով, Էդ Շիրանը Thinking Out Loud-ով, Մարկ Ռոնսոնը Uptown Funk-ով և Քենդրի Լամարը Alright երգով:









































