Համաշխարհային ֆինանսական առաջատար ինստիտուտներից մեկը՝ «Morgan Stanley»-ն կասկածի տակ է դնում վրացական տնտեսության կայուն աճը և 2013թ-ի համար նվազեցնում է տնտեսական աճը մինչև 5 տոկոս: Ինստիտուտի այսպիսի եզրահանգման հիմքեր են դեկտեմբեր-հունվար ամիսների ցուցանիշները: Հիմնական մասը կապված է ծրագրավորված եկամուտների հետ:
«Morgan Stanley»-ի մասնագետները կասկածում են, որ կհաջողվի հավաքել պլանավորված եկամուտները, իսկ պակասորդը 2,8 տոկոսի փոխարեն 3,5 տոկոս կկազմի:
Այս գնահատականների համաձայն՝ երկրում տիրող քաղաքական անկայունությունը կնվազեցնի արտասահմանյան ներդրումների ծավալը:









































