Ժնևյան ժամանակավոր համաձայնագրի ստորագրումից հետո Թեհրանը 2013թ ստացել է մոտ 12 մլրդ դոլար պատժամիջոցների մեղմացման արդյունքում, հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում կատարելով Իրանի կառավարության մամլո քարտուղարին:
Թեհրանը և «վեցյակի» ԱԳՆ առաջնորդները 2013թ նոյեմբերի 24-ին Ժնևի բանակցությունների արդյունքում ձեռք են բերել նախնական պայմանավորվածություն, որի համաձայն՝ Իրանը պիտի կրճատի աշխատանքները միջուկային ծրագրի շրջանակներում, միջազգային փորձագետներին պետք է հնարավորություն ընձեռի իրավունք ունենալ ավելի մանրամասն ստուգումներ անցկացնելու, իսկ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները կնվազեն:
«Ժնևյան ժամանակավոր համաձայնագրի ձեռքբերումից հետո Թեհրանը 22 ամսվա ընթացքում ստացել է մոտ 12 մլրդ դոլար և մի քանի ոսկե ակտիվներ»,- երեքշաբթի օրը այս մասին հայտարարել է Իրանի կառավարության մամլո քարտուղար Մոհամադ Բաղեր Նոբախտը:








































