Լոնդոնի «Արսենալ»-ի դարպասապահ Վոյցեխ Շեսնին մոտ է «Ռոմա» տեղափոխվելուն:
25-ամյա լեհ ֆուտբոլիստն արդեն հստակեցրել է հռոմեական ակումբի հետ պայմանագրի մանրամասները: Այժմ «գայլեր-ի ղեկավարությունը բանակցում է «Արսենալ»-ի հետ:
Հավելենք, որ Շեսնին վերջին օրերին Instagram-ում սկսել է հետևել «Ռոմա»-ի մի քանի ֆուտբոլիստների:








































