Շվեյցարական զինվորականներին հրամայված է օգնել կովերին: Ինչպես հայտնում է Associated Press-ը, որպեսզի կենդանիներին փրկեն շոգից, բանակը Յուրա լեռներում կառուցում է արհեստական ջրամբարներ:
Խոսքը վերաբերում է ութ ջրամբարներին, որոնք լցնում են խմելու ջրով: RTL-ի տվյալներով՝ կովերի ջուր խմելու համար Ժու լճի շրջանում արդեն 35 խորանարդ մետր ծավալով 2 ջրամբար պատրաստ է: Պլանավորվում է կառուցել ավելի քան 50 խորանարդ մետր տարողությամբ ևս 6 ջրամբար: Ջուրը դրանց մեջ կհասցվի մոտակա լճերից Super Puma ուղղաթիռով:
Անասնաբույժների կարծիքով՝ շոգ եղանակին կովերին անհրաժեշտ է խմել օրական 150 լիտր ջուր:










































