Օրեր առաջ լրագրողները տեսել են զբոսնող Ջորջ Մայքլին ոչ հեռու այն հիվանդանոցից, որտեղ, խոսակցությունների համաձայն, բուժվում է նա թմրանյութերից կախվածությունից:
Երկրպագուները ցնցված են նրա տեսքից. Ջորջ Մայքլը գիրացել է, մորուքը ճերմակել է:
Երաժիշտը, ում տարօրինակ տեսքով լուսանկարել են Շվեյցարիայում, հերքում է տեղեկությունն այն մասին, որ ինքը բուժվում է թմրանյութերից կախվածությունից: Այդ մասին պատմել է The Sun-ը՝ հղում կատարելով Ջորջի ինչ-որ բարեկամուհուն: Երգչի ներկայացուցիչը ասել է, որ աղջիկը երկար ժամանակ չի տեսել Մայքլին և չի կարող տեղյակ լինել նրա գործերից:
Հիշեցնենք, որ երգիչ Ջորջ Մայքլը երկու անգամ ձերբակալվել է թմրանյութ օգտագործելու մեղադրանքով: 2010 թ. նա 8 շաբաթ է ճաղերի հետևում անցկացրել: Վերջին ժամանակներս նման բան չի պատահել: Միայն 2013 թ. նա վթարի էր ենթարկվել և վնասվածքներ ստացել:













































