ԱՄՆ սուպերմոդել Էլ Մաքֆերսոնի հոգին և մարմինը, ինչպես ակնհայտ է, պատկանում են միլիարդատեր Ջեֆրի Սոֆերին, որի հետ մոդելին կապում են երկամյա հարաբերությունները: Նշենք, որ մեկ տարի առաջ զույգը բաժանվել էր: Այժմ, սակայն, հայտարարվել է, որ սիրահարները ոչ միայն կրկին միասին են, այլև պատրաստվում են ամուսնանալ:
Աղբյուրները պնդում են, որ մոդելն այժմ Մայամի է տեղափոխվում՝ սիրեցյալին ավելի մոտ գտնվելու համար: Մաքֆերսոնի ներկայացուցիչն այս տեղեկությունը ոչ հերքել է, ոչ էլ՝ հաստատել:







































