Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը բազմիցս երկրի իրավապահ մարմիններին զգուշացրել է նախապատրաստվող ահաբեկչության մասին, հայտնում է Hurriyet Daily News թերթը:
Ըստ թերթի տվյալների՝ թուրքական հետախուզությունը տվյալներ է ունեցել այն մասին, որ ԴԱԻՇ-ի 7 զինյալ Սիրիայից ներթափանցել են Թուրքիայի տարածք և պատրաստվում են երկրում իրագործել ահաբեկչությունների շարք: Նրանց անունները, այդ թվում 3 կանանց, հայտնվել է անվտանգության ծառայություններին:
Ավելի ուշ, մի շարք քաղաքներում անցկացվել են հատուկ գործողություններ և ձերբակալվել 97 կասկածյալ: Սակայն ոստիկաններին չի հաջողվել լիկվիդացնել բոլոր ահաբեկիչներին:
Հիշեցնենք, որ անցյալ երկուշաբթի Սուրուչում ահաբեկչության հետևանքով 32 մարդ զոհվել է, իսկ մոտ 100 մարդ ստացել վնասվածքներ:
Դավութօղլուն հայտարարել է, որ հաջողվել է պարզել ահաբեկչի ինքնությունը, սակայն անունը չի ասել: Հայտնի է, որ նա ժամանել է մոտ մեկ ամիս առաջ: Չի բացառվում, որ մահապարտի գոտում ամրացված է եղել մի քանի ձեռքի նռնակ:








































