Ժնևյան ավտոսրահի շրջանակներում Volvo ընկերությունը ներկայացրել է ակտիվ անվտանգության նոր համակարգ, որը հնարավորություն կտա նվազագույնի հասցնել հետևանքները կամ ընդհանրապես խուսափել ավտոմքենայի և հեծանվորդի բախումից: Նոր էլեկտրոնային օգնականի աշխատանքը հիմնված է հետիոտների հայտնաբերման համակարգի վրա, հայտնում է auto.vesti.ru-ն:
Եվրոպայի շատ երկրներում հեծանիվը շատ տարածված է՝ որպես քաղաքում տեղաշարժվելու միջոց: Ըստ վիճակագրության, որը Ժնևյան ավտոսրահում ներկայացրել է Volvo-ի փոխնախագահ Դուգ Սփեքը, Եվրոպայում հեծանվորդների հետ տեղի ունեցած մահացու ելքով բոլոր վթարների կեսի պատճառը ավտոմեքենաների հետ բախումն է եղել:
Նոր համակարգը բաղկացած է 3 բաղադրիչից՝ տեսախցիկից, ռադարից և կառավարման էլեկտրոնայի բլոկից: Այն կարող է նկատել ոչ միայն ավտոմեքենայի ուղղությունը հատող հեծանիվները, այլև զուգահեռ ընթացողները: Եթե հեծանվորդը կտրուկ փոխի ուղղությունն ու բախման վտանգ ստեղծի, էլեկտրոնային օգնականը կկարողանա ինքնուրույն գործարկել արգելակները, ընդհուպ մինչև ավտոմեքենան լրիվ կանգնեցնելը:












































