Քրիս Համֆրիսին ավելին է պետք, քան ամուսնալուծությունը: Բասկետբոլիստը ցանկանում է հասնել իր և Քիմ Քարդաշյանի ամուսնությունն անվավեր ճանաչելուն: Այս մասին հաղորդում է Raut-ը:
Այդ ամուսնությունը Քիմին պետք էր իր հեռուստաշոուի ցուցանիշը բարձրացնելու համար: Համֆրիսի մորաքույրն ասել է, որ ամուսնությունն ի սկզբանե կեղծ էր. չէ՞ որ ոչ մի իրական ամուսնությունը 72 օր չի տևի: Նա իր զարմիկին խորհուրդ է տալիս վրեժ լուծել:
Եթե Համֆրիսին չհաջողվի հասնել ամուսնությունն անվավեր ճանաչելուն, նա կկարողանա այն վիճարկել իրավաբանական տեսանկյունից, ինչն էլ կհանգեցնի նրան, որ Քարդաշյան-Համֆրիս ամուսնության վերաբերյալ գործը կփակվի, և նա իրեն վերջապես կկարողանա ազատ տղամարդ զգալ:










































