Wikipedia-ի հիմնադիր Ջիմի Ուեյլսը նոր սոցցանց է գործարկել։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։
Այն դարձել է ավելի վաղ գործարկված բջջային TPO (The People’s Operator) օպերատորի առցանց շարունակություն։
Ցանցն իրենից ներկայացնում է վիրտուալ հարթակ, որը միավորում է բարերարներին և նրանց, ովքեր ֆինանսական աջակցության կարիք ունեն։ Պարբերականը նշում է, որ նոր ցանցն ավելի շատ նման է Twitter-ին, քան Facebook-ին։









































