Sputnik Georgia լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը կատարել է գրեթե բոլոր պարտավորությունները, որոնք անհրաժեշտ են ԵՄ-ի կողմից ոչ վիզային ռեժիմ սահմանելու համար։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Թբիլիսիում Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման ծրագրի (VLAP) իրագործման հարցում մենք առաջ ենք գնացել և գործնականում կատարել ենք ստանձնած բոլոր պարտավորությունները։ Վրաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ ոչ վիզային ռեժիմի»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Ղարիբաշվիլին հույս է հայտնել, որ ԵՄ-ը 2015 թվականի վերջին դրական որոշում կկայացնի այդ հարցի շուրջ։
Դոնալդ Տուսկն իր հերթին ընդգծել է, որ Վրաստանը զգալի առաջընթաց է ունեցել VLAP-ի իրագործման հարցում։ ԵՄ-ի ու Վրաստանի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին երկխոսությունը մեկնարկել է 2012 թվականի հունիսին։










































