Ferrari ընկերությունը Ժնևյան ավտոսրահում ներկայացրել է LaFerrari սպորտային հիբրիդը, որն առաջինն է իր տեսակի մեջ: Ավտոմեքենան ունի 12-գլանային մթնոլորտային շարժիչ՝ 6,3 լ ծավալով ու 800 ձիաուժ հզորությամբ:
Այն նաև ունի 120-կիլովատանոց էլեկտրաշարժիչ, ինչն արդյունքում տալիս է 963 ձիաուժ հզորություն:
Էլեկտրաշարժիչի աշխատանքն ապահովում է 60-կիլոգրամանոց մարտկոցը, փոխանցում է S2-ը:
LaFerrari-ն մինչև 100 կմ/ժ արագության հասնում է 3 վայրկյանից քիչ ժամանակում, 200 կմ/ժ-ին՝ 7 վայրկյանում:
Նորույթն արժե 1 մլն եվրո, այդպիսի ավտոմեքենաները 499 հատ են:
Արտադրողի ևս մեկ նոր մոդելը՝ Ferrari FF-ը, բացի 660 ձիաուժ հզորությունուց՝ ունի նաև Siri ներկառուցված ձայնային օգնական Apple ընկերությունից:
Ավտոմեքենայի հետ փաթեթում կարելի է պատվիրել նաև ևս 2 iPad mini գաջեթ, որոնք նախատեսված են հետևի նստարանների ուղևորների համար:








































