Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:
Հուլիսի 1-18-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում ընդունելություններին մասնակցել է 96 քաղաքացի, իսկ վարչական շրջաններում կազմակերպվածներին` 255 քաղաքացի: Բարձրացված հարցերի առնչությամբ կազմակերպվել է խորհրդատվություն, տրվել են սպառիչ պատասխաններ, անհրաժեշտության դեպքում` նաև պարզաբանումներ: Քաղաքապետարանի լիազորություններից դուրս բարձրացված հարցերով դիմած քաղաքացիներն ուղղորդվել են համապատասխան իրավասության կառույցներ:












































