IBM ընկերության եկամուտներն ընկնում են արդեն 13-րդ եռամսյակն անընդմեջ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով ընկերության ֆինանսական հաշվետվությանը։
Ընկերության ընդհանուր եկամուտը 2014-ի նույն ժամանակահատվածի 24.05 մլրդ դոլարից հասել է 20.81 մլրդ դոլարի։ Դա ցածր է վերլուծաբանների սպասումներից, ովքեր 20.95 մլրդ դոլարի եկամուտ էին կանխատեսել։ Ընկերության շահույթը նույնպես նվազել է՝ 4.14 մլրդ դոլարից հասնելով 3.45 մլրդ դոլարի։
Երկուշաբթի ընկերության արժեթղթերի գինն ընկել է 5 տոկոսով։










































