Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը նախընտրում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ» «Լիվերպուլ»-ի փոխարեն։ Այս մասին գրում է Liverpool Echo-ն։
Տեղեկություններ էին շրջանառվում, որ անգլիական ակումբը Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանի տրանսֆերի դիմաց պատրաստ է 49 մլն եվրո վճարել։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Ռոյսը նոր պայմանագիր է ստրագրել «Բորուսիա»-ի հետ, որի ժամկետը գործելու է մինչև 2019թ․։
Ռոյսը Գերմանիայի Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում 29 խաղ է անցկացրել՝ խփելով 11 գոլ ու կատարելով 6 գոլային փոխանցում։









































