Kyodo News-ի փոխանցմամբ՝ Toshiba Corporation-ի նախագահ Խիսա Տանական, ինչպես նաև փոխնախագահներ Նորիս Սասակին ու Ատսուտոշի Նիշիդան հրաժարական են տվել՝ կապված ընկերության կողմից արհեստականորեն ուռճացված հաշվետվության շուրջ բռնկված սկանդալի հետ։
Խախտումը հայտնաբերել էր անկախ աուդիտը, որի արդյունքում պարզվել էր, որ 6 տարում օպերացիոն շահույթը մեծացվել է մոտ 151.8 միլիարդ իենով (1.2 միլիարդ դոլար)։ Աուդիտորներն ընդգծել են, որ ընկերության հաշվետվություններում խախտումները կատարվել են 6 տարում և կրել են պարբերական բնույթ։ Ընկերության նախագահի պաշտոնը հավանաբար կանցնի տնօրենների խորհրդի նախագահ Մասասի Մուրոմատիին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Toshiba-ի ղեկավարը զբաղեցրած պաշտոնը լքելու է սեպտեմբերին։






































