ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով մեկնարկում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար քննության կազմակերպման գործընթացը:
Քննություններին կարող են մասնակցել ՀՀ քաղաքացիները, ովքեր ավարտել են 2010 թ. մայիսի 18-ի «Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգով» նախատեսված վերապատրաստման դասընթացները:
Նկատենք, որ հավաստագրերի համար քննությունների առաջին փուլն անցկացվել է փետրվարի 18-ից ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածում, որի արդյունքներով էլ քննությունների մասնակցած 364 հոգուց հավաստագիր են ստացել 267-ը:









































