Վաշինգտոնի կենտրոնում երկուշաթի օրը տեղի ունեցած հրաձգության հետևանքով ավելի քան 10 մարդ է վիրավորվել, գրում է Washington Post հրատարակչությունը:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործները երկու մեքենաների մեջ են եղել, որոնց սրահներից կրակ են բացել մի խումբ մարդկանց վրա, ովքեր կանգնած են եղել Նյու Յորք ավենյուի շենքերից մեկի առջև:
11 մարդ վիրավորվել է, նրանք բոլորը տեղափոխվել են հիվանդանոց:
Հանցագործության պատճառները հայտնի չեն: Ոստիկանության տվյալներով՝ երկու խմբերի միջև վեճը կարող է ծագած լինել շինության ներսում տեղակայված ակումբում, որը փակվել է հրաձգությունից 15 րոպե առաջ:








































