Ջուլյա Ռոբերթսը 4.5 մլն դոլարով վաճառքի է հանել իր նյույորքյան բնակարանը՝ հայտնում է spletnik.ru-ն:
Անշարժ գույքը զբաղեցնում է մոտ 186 քմ տարածք, որը ներառում է 3 ննջասենյակ, 3 լոգասենյակ, բուխարի, գրադարան և պատշգամբ: Բնակարանը «կալիֆոռնիական ոճի» է:
Դերասանուհին ևս մեկ բնակարան ունի Նյու Յորքում, որը այժմ նա վարձակալության է տալիս:



















































