Միջազգային վարկատուները նախատեսում են օգոստոսի 17-ին Աթենքին փոխանցել ֆինանսական օգնության եռամյա ծրագրի շրջանակում առաջին տրանշը։ Ծրագրի շուրջ բանակցությունները պետք է ավարտվեն մինչև օգոստոսի 6-ը։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը։
Եվրահանձնաժողովի, ԵԿԲ-ի և ԱՄՀ-ի ներկայացուցիչներն այժմ մշակում են պահանջներ, որոնց հիման վրա երկրին երեք տարվա ընթացքում կտրամադրվեն արտակարգ վարկեր։
Գործակալության տեղեկություններով՝ երկրների խորհրդարանները, որոնք պետք է մասնակցեն օգնության ծրագրին, պետք է հավանություն տան առաջին տրանշի փոխանցմանը օգստոսի 13-ից ոչ ուշ, որպեսզի Հունաստանը գումարը ստանա ժամանակին և կարողանա օգոստոսի 20-ին մարել 3.2 մլրդ եվրոյի չափով ԵԿԲ հերթական վարկը։
Ընդհանուր գումարը, որը վարկատուները ծրագրում են տրամադրել Աթենքին Եվրոպական կայունացման մեխանիզմի գծով, կկազմի 82-86 մլրդ եվրո։









































