Բրիտանացի գիտնականները կարծում են, որ հակաբիոտիկների նկատմամբ բակտերիաների աճող դիմադրությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում բնակչությանը, և այն կարելի է համեմատել ահաբեկչության սպառնալիքի հետ:
Պրոֆեսոր Սելի Դևիսը այս սպառնալիքը «դանդաղ իրագործման ռումբ» է անվանել և կարծում է, որ եթե անհրաժեշտ միջոցներ չձեռնարկվեն, հասարակությունը կրկին կվերադառնա այն փուլին, երբ ցանկացած վարակ կարող էր սպանել նրան:
Հակաբիոտիկների հանդեպ բակտերիաների դիմադրությունը ժամանակի հետ կհանգեցնի նրան, որ դեղորայքն այլևս չի օգնի:
Պրոֆեսոր Դևիսը դեղագործական ընկերություններին կոչ է արել մշակել դեղորայքի նոր տեսակներ՝ հաշվի առնելով բակտերիաների մշտական մուտացիան:









































